BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

Վեր են հանվում սննդի անվտանգության բնագավառում առկա խնդիրները

Վեր են հանվում սննդի անվտանգության բնագավառում առկա խնդիրները
04.03.2017 | 12:14

«Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը սննդի անվտանգության ոլորտում հանրային ծառայություններ մատուցող պետական մարմինների և այլ կազմակերպությունների ու անձանց գործունեության լուսաբանման և լրագրողական հետաքննությունների միջոցով վեր է հանում սննդի անվտանգության բնագավառում առկա խնդիրներն ու կոռուպցիոն ռիսկերը։

«Հանրային վերահսկողության և կոռուպցիոն ռիսկերի կանխարգելման մեխանիզմների ուժեղացումը սննդի անվտանգության ոլորտում» խորագրով ծրագրի ղեկավար Մարիամ Զադոյանը նշում է, որ քաղաքացիներին իրազեկելու նպատակով iravaban.net կայքում սննդի անվտանգությանը վերաբերող հոդվածներ, ուսումնասիրություններ, իրազեկումներ են հրապարակում։ Նա նկատում է, որ հանրությունը հիմնականում տեղյակ չէ այս հարցում իրավական կարգավորումներին։ Իրազեկումներում, մասնավորապես, անդրադարձ է կատարվում առևտրի կազմակերպման կանոններին, որոնց պետք է քաջատեղյակ լինի յուրաքանչյուր սպառող, սննդամթերքի արտադրությանը, սննդի ներմուծմանը, արտահանմանը և տարանցիկ փոխադրմանը ներկայացվող պահանջներին և այլն։
Մարիամ Զադոյանը նշում է, որ ծրագրի անհրաժեշտությունը կար, քանի որ քաղաքացիները իրենց առօրյա կյանքում ոչ միայն չեն հետևում սննդի անվտանգությանը, այլև խնդիրներ կան հանրային ծառայություններ մատուցող կազմակերպությունների գործունեության մեջ։ Ծրագրի շրջանակներում իրավաբան-փորձագետը հանդիպումներ է ունեցել սննդի անվտանգության հարցերով միջազգային փորձագետի հետ և փորձել վեր հանել առկա խնդիրներն ու կոռուպցիոն ռիսկերը։


Ծրագրի շրջանակներում իրականացվելու և հրապարակվելու է 4 հետաքննական աշխատանք։ Բացի այդ, ուսումնասիրվում է նաև «Գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների գործածության կենսաանվտանգության մասին» ՀՀ օրենքի նախագիծը։ Այս նախագծի, ինչպես նաև կատարված աշխատանքի հիման վրա կկազմվի զեկույց` շեշտադրելով կոռուպցիոն ռիսկերի չեզոքացումը: Զեկույցը կքննարկվի շահագրգիռ կողմերի հետ։ Այնուհետև կներկայացվի հանրությանն ու մասնագիտական շրջանակներին։
Մարիամ Զադոյանը շեշտում է, որ իրենց ծրագրի նպատակն է մեծացնել մարդկանց հետաքրքրվածությունը հանրային ծառայություններ մատուցող պետական մարմինների և այլ կազմակերպությունների գործունեության նկատմամբ, բարելավել մատուցվող հանրային ծառայությունների ներկա վիճակը:


Նշենք, որ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը նշված ծրագիրն իրականացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից ՀԿ-ներին հատկացված դրամաշնորհի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում։

Դիտվել է՝ 1973

Մեկնաբանություններ

link"> «Թավշյա» հարաբերություններ